...թե Անուշ Սեդրակյանի առաջադրումը բավականին լուրջ անհանգստացրել է «կոնկուրենտ» ֆիրմայի` ԲՀԿ-ի հետևում կանգնածներին, որոնք յուրաքանչյուր պրոյեկտի դիմաց ասպարեզ են նետում իրենց համանման պրոյեկտը, հուսալով, թե այն կխժռի-կոչնչացնի ասպարեզում եղածը` անակնկալներից զերծ պահելով դաշտը` վերջնական նպատակներին հասնելու համար: Սկզբում վարչապետի, ապա և` նախագահի աթոռը վերցնելու ճանապարհով: ՈՒստի այս օրերին «կոնկուրենտ ֆիրման» մտմտում-որոնում է սեփական կին թեկնածուին, որը կծածկի Անուշ Սեդրակյանի քննադատական-անտիօլիգարխիկ տեսլականները` սեփական «քայքայիչ» տեսլականներով: